Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հին դերասաններից ազատվելու միտում կա». ի՞նչ է կատարվում Կամերային երաժշտական թատրոնում

13:15, երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2015 թ.
«Հին դերասաններից ազատվելու միտում կա». ի՞նչ է կատարվում Կամերային երաժշտական թատրոնում

Պետական Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանը տեղեկացնում է, որ փետրվարին, երբ թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնում նշանակվեց Արմեն Մելիքսեթյանը, խոստացավ մինչև տարեվերջ 3 նոր ներկայացում հանձնել, սակայն մինչ օրս ոչ մի պրեմիերա չի եղել:
    
ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում ռեժիսորը նշեց, որ դեկտեմբերի 11-ին կկայանա Նահապետ Քուչակի «Հայրեններ» բալետային ներկայացման պրեմիերան, ինչ վերաբերում է թատրոնում առկա խնդիրներին` ռեժիսորը հերքեց:
    
Այս ընթացքում թատրոնը համալրվել է նոր դերասաններով. բեմադրվող ներկայացումներում հին կազմից դերասաններ գրեթե չկան: Թատրոնի տնօրենի խոսքով` հավանաբար միտում կա հին դերասաններից ազատվելու: «Դա առարկայորեն մի կողմից նկատելի է, մյուս կողմից՝ ոչ: Իմ խնդիրն է, որպեսզի խաղացանկը պահպանվի, քանի որ նոր ներկայացումների առումով դեռևս հպարտանալու տեղ չունենք և նոր խաղացանկ դեռևս չենք կարող մատուցել»,- լրատվամիջոցներին ասել էր թատրոնի տնօրենը:

4518 | 0
Facebook