Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թուրքիան միլիոնավոր դոլարներ է վճարել ԻՊ-ը՝ հայոց ցեղասպանության վկայագրերը ոչնչացնելու համար

11:16, երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2015 թ.
Թուրքիան միլիոնավոր դոլարներ է վճարել ԻՊ-ը՝ հայոց ցեղասպանության վկայագրերը ոչնչացնելու համար

«Ալ Քաիդա»-ի նախկին անդամ շեյխ Նաբիլ Նաիմն, ով համարվում է Եգիպտոսում «Ջիհադ» իսլամիստական շարժման պատմական առաջնորդ, սենսացիոն բացահայտումներ է արել: Պարզվել է, որ Թուրքիան միլիոնավոր դոլարներ է վճարել, որ ԻՊ-ը վերացնի Հայոց ցեղասպանության մասին վկայող արխիվային բոլոր փաստաթղթերը: Այս մասին գրում է «Ոսկանապատ»-ը՝ հղում անելով արաբական «Վեթոգեյթ» կայքին:

Եգիպտոսի կառավարության նիստի ժամանակ շեյխը հայտարարել է, որ ցեղասպանության մասին վկայող եգիպտական փաստաթղթերով Թուրքիան շատ էր մտահոգված և դրանք վերացրեց իսլամիստմերի ձեռքով: Նա նաև պահանջել է Եգիպտոսի կառավարությանը՝ դատապարտել Թուրքիային հայ ժողովրդի հանդեպ իրականացրած չարագործությունների համար:

9892 | 0
Facebook