Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթի գները` ՕՊԵԿ նստաշրջանին ընդառաջ

11:00, երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2015 թ.
Նավթի գները` ՕՊԵԿ նստաշրջանին ընդառաջ

Համաշխարհային շուկայում այսօր նավթի գները տարամիտված դինամիկա են գրանցել` կապված ներդրողների` ՕՊԵԿ անդամ երկրների նստաշրջանից սպասելիքների հետ:

Առավոտյան եվրոպական «Բրենթ» նավթային խառնուրդի հունվարյան ֆյուչերսների գներն իջել են 0.19%-ով ու հասել 44.76 դոլարի: Ամերիկյան նավթի գներն աճել են 0.18%-ով` հասնելով 41.79 դոլարի:

Նշենք, որ Նավթ արտահանող երկրների կազմակերպության հերթական նստաշրջանը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին: Վերլուծաբաններն սպասելիքներ չունեն, որ հանդեիպման ընթացքում նավթի արդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ որոշում կընդունվի:

5090 | 0
Facebook