Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Բոյկոտի դեպքում վարչախումբը կկանգնի ծանրագույն խնդրի առաջ. ՆԺԿ

10:11, երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2015 թ.
Բոյկոտի դեպքում վարչախումբը կկանգնի ծանրագույն խնդրի առաջ. ՆԺԿ

Վերլուծելով 2015թ. դեկտեմբերի 6-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շուրջ Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացները, «Նոր ժամանակներ» կուսակցությունը համոզմունք է հայտնում, որ մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների խորապատկերում հանրաքվեի անցկացումն ապաշնորհ վարչախմբի կողմից հասարակությանը պարտադրված սցենար է, որի իրական նպատակն իշխանության իրական լծակները Սերժ Սարգսյանի ձեռքում պահելն է: Այդ փոփոխությունները ոչ միայն չեն լուծում հասարակության առջև ծառացած անհետաձգելի սոցիալ-տնտեսական և արժեհամակարգային հիմնախնդիրները, այլև վտանգում են պետության արդյունավետ զարգացման գործընթացները: Ելնելով վերոգրյալից և գիտակցելով երկրի մայր օրենքի կարևորությունը հասարակության համար, «Նոր ժամանակներ» կուսակցությունը միաժամանակ կարևորում է ժողովրդի պատշաճ իրազեկումն առաջադրված փոփոխությունների բազմաթիվ անթույլատրելի նորմերին: Այդ համատեքստում առանձնացնելով քվեարկության դրվող սահմանադրության նախագծում տեղ գտած մի շարք նորմեր, որոնք անթույլատրելի են դարձնում այդ փաստաթղթի ընդունումը.
    
     1. Նախագծով հնարավորություն է տրվում ապագայում սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնել անմիջապես՝ Ազգային ժողովի միջոցով,
     2. Նախագծում համաչափ լուծում չի տրվում կառավարման համակարգի օպտիմալացման գերխնդրին, ինչն էլ ավելի կխորացնի երկրում տիրող ամենաթողության և անպատժելիության մթնոլորտը;
     3. Նախագծով չի հաջողվել լուծում տալ Ազգային անվտանգության և բանակի արդյունավետ կառավարման հիմնախնդիրներին:
     4. Նախագիծը չի ապահովում աշխարհում ընդունված պառլամենտական կառավարման համակարգին բնորոշ կայուն մեծամասնության ստեղծման սկզբունքների ներդրումը և վտանգի տակ է դնում Հայաստանի բազմակուսակցական համակարգը,
    
     «Նոր ժամանակներ» կուսակցությունը հայտարարում է.
    
    
ա) Երկրում տիրող անօրինականության մթնոլորտում սահմանադրական փոփոխություն­ների անցկացումը ժամանակավրեպ է,
     բ) Միանշանակ պետք է բոյկոտել դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն և չգնալ ընտրատեղամաս:
    
     Բոյկոտի պարագայում վարչախումբը կանգնում է ծանրագույն խնդրի առաջ. դրական արդյունք արձանագրելու համար նա նախ պետք է ապահովի ընդհանուր մասնակիցների թիվը, որից հետո «ԱՅՈ»-ների թիվը:
    
     ՆԺԿ վարչություն

5083 | 0
Facebook