Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վագրին այլևս կենդանի այծ չեն տա՝ նրա ներաշխարհը չխաթարելու համար

16:08, կիրակի, 29 նոյեմբերի, 2015 թ.
Վագրին այլևս կենդանի այծ չեն տա՝ նրա ներաշխարհը չխաթարելու համար

Այս օրերին հայտնի դարձած Պրիմորյան կենդանաբանական այգին, որտեղ ամուրյան վագրն ընկերացել էր իրեն որպես սնունդ տրված այծի հետ, նոր հայտարարություն է արել: Այսուհետ գիշատչին, որպես կենդանի սնունդ, այծ չեն տա, որպեսզի չխաթարվի նրա հոգեկան ներաշխարհը: Օրերս մտերմացած ընկերները գիշերն անց են կացրել առանձին բներում, սակայն առավոտը նորից միասին են դիմավորել, խաղում են ու զվարճանում իրար հետ:

Այսուհետ վագրին որպես կենդանի կեր կտրվեն միայն ճագարներ:

9945 | 2
Facebook