Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեր ծանրորդները Հյուսթոնից վերադառնում են 3 փոքր բրոնզե մեդալով

13:03, կիրակի, 29 նոյեմբերի, 2015 թ.
Մեր ծանրորդները Հյուսթոնից վերադառնում են 3 փոքր բրոնզե մեդալով

Հյուսթոնում ավարտին է մոտենում ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Այս գիշեր մրցահարթակ էին դուրս եկել գերծանր քաշային կարգի ծանրորդները։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը: 21-ամյա Գոռը նվաճեց փոքր բրոնզե մեդալ։ Մինասյանը, սակայն, ձեռքից բաց թողեց երկամարտի բրոնզե մեդալը։ Նրան շրջանցեց էստոնացի Մարտ Սեյմը։ Գոռը, պոկելով 203 կգ և հրելով 234 կգ, երկամարտի 437 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։
     Ռուբեն Ալեքսանյանը պոկում վարժությունում հաջող կատարեց 2 մոտեցումները և 192 կգ արդյունքով զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը։ Հրում վարժությունում առաջին մոտեցմամբ Ալեքսանյանը գլխավերևում պահեց 241 կգ կշռող ծանրաձողը։ Երկրորդ մոտեցմանը, սակայն, 247 կգ հրելիս, Ռուբենը ծնկի վնասվածք ստացավ և հրաժարվեց շարունակել պայքարը։ Այսպիսով, երկամարտի 433 կգ արդյունքով Ալեքսանյանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։
     Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ Ռուսաստանը ներկայացնող Ալեքսեյ Լովչևը՝ պոկելով 211 կգ և հրելով 264 կգ։ Ի դեպ, նա միանգամից երկու աշխարհի ռեկորդ սահմանեց՝ հրում վարժության և երկամարտի՝ գերազանցելով Հոսեյն Ռեզազադեի ռեկորդը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ փոքր բրոնզե մեդալ էին նվաճել Անդրանիկ Կարապետյանը և Սիմոն Մարտիրոսյանը։
3609 | 0
Facebook