Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հույսս ռեվանշ-մենամարտն է». Կլիչկոն Թայսոն Ֆյուրիին պարտվելուց հետո հարցազրույց է տվել

10:56, կիրակի, 29 նոյեմբերի, 2015 թ.
«Հույսս ռեվանշ-մենամարտն է». Կլիչկոն Թայսոն Ֆյուրիին պարտվելուց հետո հարցազրույց է տվել

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն, բրիտանացի Թայսոն Ֆյուրիի նկատմամբ անսպասելի պարտություն կրելուց հետո հայտարարել է, որ հույս ունի՝ մրցակիցը կհամաձայնի ռևանշ-հանդիպում անցկացնել: «Ես շատ լավ էի պատրաստվել մարտին, բայց Թայսոնը շատ արագ դուրս եկավ: Երբեք չէի մտածի, որ նա ի զորու կլինի հաղթել ինձ: Ես զգացի, որ արագությունս չի հերիքում և չեմ կարողանում ճիշտ հեռավորություն պահպանել: Տեսնում էի, որ պարտվում եմ, բաց հաղթելու միջոցներ չէի գտնում: Լավ է՝ գոնե գոյություն ունի ռևանշ-հանդիպում:

Հիշեցնենք, որ այս գիշեր բրիտանացի Թայսոն Ֆյուրին 12-ռաունդանոց ծանրագույն մենամարտում հաղթանակ տարավ Վլադիմիր Կիչկոյի նկատմամբ:

Աղբյուրը` lifenews.ru
7902 | 0
Facebook