Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադելը բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

10:36, կիրակի, 29 նոյեմբերի, 2015 թ.
Ադելը բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել
     Բրիտանացի երգչուհի Ադելի նոր` «25» ալբոմը հերթական ռեկորդն է սահմանել: Միացյալ Նահանգներում ալբոմի վաճառքի 1-շաբաթյա ցուցանիշը կազմել է 3.38 միլիոն օրինակ. հաղորդում է Billboard-ը: Այս ցուցանիշը հաստատել են Nielsen Music ընկերությունից, որն սկսած 1991թ. հետևում է երաժշտական ալբոմների վաճառքին:
     Ընկերության վկայությամբ` վերջին 24 տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ 1 շաբաթվա ընթացքում ալբոմի 3 միլիոնից ավելի օրինակ է վաճառվում:
20508 | 0
Facebook