Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ

22:58, շաբաթ, 28 նոյեմբերի, 2015 թ.
Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ
     Վլադիմիր Պուտինն արգելել է ՌԴ-ի և Թուրքիայի միջև չարթերային թռիչքները, հայտնում է «ՌԻԱ»-ն:
     Նրա հրամանում նշվում է, որ տուրօպերատորները և տուրիստական գործակալությունները պետք է հեռու մնան ռուսաստանցիներին Թուրքիայի Հանրապետություն այցելելու ուղեգրեր վաճառելուց:
     Զբոսաշրջության վարչության պետն, արձագանքելով այդ հրամանագրին, ասել է, որ դա կխթանի ՌԴ-ում ներքին տուրիզմի զարգացմանը:
    
     Ավելի վաղ, մեկ այլ հրամանագրով, Պուտինն արգելել էր գործատուներին աշխատանքի ընդունել Թուրքիայի քաղաքացիներին:
     ՌԴ նախագահի մյուս կարգադրությամբ, սահմանափակվելու է թուրքական ծագման որոշ ապրանքների ներկրումը:
     Հիշեցնենք`նոյեմբերի 27-ին էլ ՌԴ ԱԳ նախարարն էր տեղեկացրել, որ 2016թ. հունվարի 1-ից Ռուսաստանը դադարեցնում է Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը:
8035 | 0
Facebook