Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բենզեման չի մասնակցի Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը. ֆրանսիական ԶԼՄ-ներ

19:36, շաբաթ, 28 նոյեմբերի, 2015 թ.
Բենզեման չի մասնակցի Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը. ֆրանսիական ԶԼՄ-ներ
     Ֆրանսիական «L'Equipe» պարբերականի տեղեկությունների համաձայն՝ Ֆրանսիայի ազգային հավաքականի և «Ռեալ»-ի հարձակվող Քարիմ Բենզեման չի մասնակցի Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը՝ Մաթյո Վալբուենայի շանտաժի հետ կապված սկանդալի պատճառով։ «L'Equipe»-ը հրատարակվել է Բենզեմայով շապիկով՝ «Բենզեման խաղից դուրս է» վերնագրով։ Պարբերականը համոզված է, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզչական շտաբն արդեն որոշել է չներառել Բենզեմային Եվրոպայի 2016 թվականի առաջնության հայտացուցակում։ Մաթյո Վալբուենայի մասնակցությունը հարցականի տակ է։ Հիշեցնենք, որ Քարիմ Բենզեման քննության տակ է՝ Վալբուենայի շանտաժի գործով։
3385 | 0
Facebook