Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքցի քաղաքական գործիչը խոսել է ԻՊ-ի` Թուրքիայում նավթի մաքսանենգության մասին

17:31, շաբաթ, 28 նոյեմբերի, 2015 թ.
Իրաքցի քաղաքական գործիչը խոսել է ԻՊ-ի` Թուրքիայում նավթի մաքսանենգության մասին

Իրաքցի քաղաքական և հասարակական գործիչ Մուվաֆակ ալ-Ռուբաին ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ Թուրքիան աչք է փակում «Իսլամական պետության» նավթային մաքսանենգության վրա, իսկ գինը մեկ բարելի համար, տեղական սև շուկայում, հասնում է մինչև 20 ԱՄՆ դոլարի:

«Թուրքիան աջակցում է ահաբեկիչներին առաջին հերթին նրանով, որ թույլ է տալիս ԻՊ գրոհայիններին նավթ վաճառել սև շուկայում: Գինը հասնում է 20 դոլարի` մեկ բարելի դիմաց, ինչը գրեթե երկու անգամ ցածր է համաշխարհային նավթի գներից», - ասել է իրաքցի քաղաքական և հասարակական գործիչ ալ- Ռուբաին:

Բացի այդ, «Օրինաց երկիրը» կուսակցությունը ներկայացնող քաղաքական գործիչը մեղադրել է Թուրքիային նրանում, որ երկիրը դարձել է «Իսլամական պետության» ապագա զինյալների հավաքագրման տարանցիկ կետ:

«ԻՊ զինյալներ պատրաստվող ներգաղթյալներին դիմավորում են Ստամբուլում և Թուրքիայի միջով կազմակերպում նրանց տեղափոխումը դեպի Իրաքի Մոսուլ և Սիրիայի սահմաններ», - ասել է ալ-Ռուբաին, ով 2004-2009 թվականներին զբաղեցրել է Իրաքի ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնը:

Նրա խոսքով, Թուրքիան աչք է փակում նաև այն փաստի վրա, որ ԻՊ վիրավոր զինյալները բուժօգնություն են ստանում երկրի հիվանդանոցներում: Նա նշել է, որ ծայրահեղականների թիվը, որոնք ահաբեկիչներին միանալու համար տեղափոխվում են Թուրքիա, ամսական հասնում է հարյուրները:

5604 | 0
Facebook