Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տեռորիստները նստած են Բաղրամյան 26-ում և Ազգային ժողովում». Իրինա Հարությունյան

14:33, շաբաթ, 28 նոյեմբերի, 2015 թ.
«Տեռորիստները նստած են Բաղրամյան 26-ում և Ազգային ժողովում». Իրինա Հարությունյան
     Շարունակվում է «Նոր Հայաստանի»-ի հանդիպումը գյումրեցիների հետ: «Հայաստանի կանանց ճակատ»-ից ելույթ ունեցավ Իրինա Հարությունյանը: ««Այո»-ի և «Ոչ»-ի մասին չեմ խոսում, որովհետև դա կրկես է, և բոլորս էլ գիտենք: Մեզ խաբում են: Սերժ Սարգսյանը մի անգամ լուրջ դեմքով ասեց` մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք, բայց ինքը մեր հայրենիքը կրկեսի է վերածել: Վերջին սերիալն էլ բոլորս տեսանք, տեռորիստական ակտը, որ սիրուն սցենարով կազմակերպել էին, որպեսզի վախի մթնոլորտ տարածեն ժողովրդի մեջ, ժողովուրդը վախենա, նստի տներում և մտածի, որ տեռորիստները եկել են մեզ ահաբեկեն, հիմա կպայթեցնեն: Տեռորիստները նստած են Բաղրամյան 26-ում, տեռորիստները նստած են Ազգային ժողովում: Ժողովուրդը պետք է պայքարի տեռորիստների դեմ, բայց ոչ թե զենքով, այլ համաժողովրդական ընդվզումով: Մենք իրանց նման հանցագործ չենք, որ զենքով գնանք, մենք կգնանք խոսքով, կգնանք մեր միասնականությամբ, մեր ուժով, ու կապացուցենք իրանց, որ հայ ժողովուրդն ազգային ազատագրական պայքարի մարտիկ է: Ընտրությունները դա ֆարս է: Մենք գնալու ենք ընտրենք «ոչ»-ը և վերջին պահին մեր «ոչ»-երը դառնալու են «այո», մենք էդ դառը փորձը ունենք: Գյումրեցի մայրե´ր, մի անգամ ոտքի կանգնենք, ապացուցենք, որ մենք արժանապատվություն ունենք, որ մենք հայրենիք ունենք, թույլ չտանք, որ մեզ էդ հայրենիքից էլ զրկեն»,- եզրափակեց նա:
7295 | 3
Facebook