Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երկրում չկա պետական մոտեցում հայ դասական երաժշտությունը պահպանելու և սերունդներին փոխանցելու ուղղությամբ». այսօր Սեդրակ Երկանյանի ծննդյան օրն է

14:05, կիրակի, 29 նոյեմբերի, 2015 թ.
«Երկրում չկա պետական մոտեցում հայ դասական երաժշտությունը պահպանելու և սերունդներին փոխանցելու ուղղությամբ». այսօր Սեդրակ Երկանյանի ծննդյան օրն է

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դաշնակահար, դիրիժոր Սեդրակ Երկանյանը ծնվել է 1954-ի նոյեմբերի 29-ին, Գյումրիում: Կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի եղբայրն է: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` որպես դաշնակահար, այնուհետև` որպես դիրիժոր-խմբավար։

Համերգային երկար տարիների գործունեության ընթացքում իր կատարողական արվեստն է ցուցադրել Հայաստանի, նախկին Խորհրդային միության, ինչպես նաև արտասահմանյան մի շարք երկրներում՝ Անգլիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Հունաստան, Սիրիա, Լիբանան, Իսպանիա, Կիպրոս և այլն։ Հանդես է եկել Հայաստանի, Վրաստանի, Սանկտ Պետերբուրգի, Օմսկի և այլ քաղաքների սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ Կատարել է տարբեր դարաշրջանների ու ոճերի ստեղծագործություններ՝ Կուպրենից, Դ.Սկարլատիից մինչև Ս.Ռախմանինով, Հայդենից, Բեթհովենից մինչև Ֆ.Պուլենկ ու արդի հայ կոմպոզիտորներ։

«Խորան» կամերային երգչախմբի հիմնադիրն է, գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը։ 1994-ից Հայաստանի «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի գեղարվեստական ղեկավարն է ու դիրիժորը։

Խոսելով հայկական դասական ու հնագույն երաժշտության ճակատագրի մասին, դեռ տարիներ առաջ, Սեդրակ Երկանյանն իր մտահոգությունն էր հայտնել, թե մեր օրերում դասական երաժշտության հետ կատարվողը նմանվում է այն մշակութային եղեռնին, որ կատարվեց Ջուղայի գերեզմանատանը: Մեղավորն ըստ նրա, հիմնականում մեր պետական այրերն են. «Ներկայումս երկրում չկա պետական մոտեցում հայկական դասական երաժշտությունը պահպանելու և սերունդներին փոխանցելու ուղղությամբ»,- նշել էր նա:

8533 | 0
Facebook