Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսական կործանիչի խոցումը նախապես ծրագրված է եղել. Լիբանանի նախկին նախագահ

12:33, շաբաթ, 28 նոյեմբերի, 2015 թ.
Ռուսական կործանիչի խոցումը նախապես ծրագրված է եղել. Լիբանանի նախկին նախագահ

Լիբիայի նախկին նախագահ Էմիլ Լահուդը «RT» հեռուստաալիքին տրված հարցազրույցի ժամանակ նշել է, որ Թուրքիայի կողմից ռուսական ՍՈՒ24 կործանիչի խոցումը նախապես ծրագրված և պայմանավորված գործողություն է եղել: Ինչպես գրում է «ՌԻԱ»-ն, Լահուդը նշել է, որ ռուսական օդային հարվածները խանգարում էին Թուրքիային` իսլամիստ-ծայրահեղականներից նավթ գնելու հարցում, որի պատճառով էլ Թուրքիան նպատակադրված գնացել է այդ քայլին:

Լիբանանի նախկին նախագահը հայտնել է, որ ամբողջ աշխարհին էլ հայտնի է, որ Էրդողանն արմատական-ծայրահեղականներին սատարում է արդեն 5 տարի շարունակ, և երբ առաջ եկավ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, Թուրքիայի նախագահն սկսեց աջակցել նաև դրա զինյալներին՝ նրանց թույլատրելով նավթ վաճառել Թուրքիային:

«Ռուսական ռմբակոծիչներն օդային հարվածներ էին հասցնում նավթ փոխադրող այդ ուղիների վրա, և տվյալ գործողությունները խախտում էին Էրդողանի ծրագրերը: Հենց այդ ժամանակ էլ նա մտածեց, որ կարող է ինչ-որ բան ձեռնարկել, և արեց այդ խելահեղ արարքը»,- ասել է նա:

6348 | 0
Facebook