Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը պահանջում է Թուրքիայից խստացնել Սիրիայի հետ սահմանի վերահսկողությունը

12:01, շաբաթ, 28 նոյեմբերի, 2015 թ.
ԱՄՆ-ը պահանջում է Թուրքիայից խստացնել Սիրիայի հետ սահմանի վերահսկողությունը

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հորդորել է պաշտոնական Անկարային խստացնել անվտանգության վերահսկողությունը Սիրիայի հետ սահմանին, քանի որ այդտեղից են երկիր թափանցում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները: Այս մասին գրում է «Wall Street Journal»-ը:

ԱՄՆ-ի տվյալներով՝ ահաբեկիչներն օգտագործում են սահմանի մոտ 100 կիլոմետրանոց տարածքը, որպեսզի Սիրիայի սահմանով տեղափոխեն արտասահմանցի զինյալներին: Ուստի Օբամայի վարչակազմը հորդորել է Անկարայի իշխանություններին` այդ սահմանի վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով հավելյալ մի քանի հազար զինվորականներից բաղկացած խումբ տեղակայել սահմանին:

«Սահմանը պետք է փակվի: Առկա է միջազգային մասշտաբով սպառնալիքի վտանգ, որը գալիս է Սիրիայից և անցնում Թուրքիայի սահմանով»,- մեջբերում է աղբյուրն ԱՄՆ-ի վարչակզմի ներկայացուցչի խոսքերը:

8320 | 0
Facebook