Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկյան Կոլորադո Սփրինգս քաղաքում կրակոցների հետևանքով 3 մարդ մահացել է, 9-ը` վիրավորվել (տեսանյութ)

10:38, շաբաթ, 28 նոյեմբերի, 2015 թ.
Ամերիկյան Կոլորադո Սփրինգս քաղաքում կրակոցների հետևանքով 3 մարդ մահացել է, 9-ը` վիրավորվել (տեսանյութ)

ԱՄՆ Կոլորադո Սփրինգս քաղաքում անհայտ անձը կրակ է բացել ընտանիքի պլանավորման կենտրոնի մոտ: Ինչպես գրում է «ԲիԲիՍի»-ն, կրակոցների հետևանքով 3 մարդ զոհվել է, իսկ 9-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, որոնց թվում` 5 ոստիկան և 4 քաղաքացիներ:

Աղբյուրը նշում է, որ ոստիկանությունն արդեն բացահայտել է կրակ բացողի ինքնությունը. նա Հյուսիսային Կոլորադո նահանգի բնակիչ Ռոբերտ Լևիս Դիարն է: Իրավապահ մարմինները հայտնել են, որ տղամարդու գործողությունների դրդապատճառը դեռևս հայտնի չէ: Նշվում է սակայն, որ «Planned Parenthood» կազմակերպության կենտրոններն զբաղվում են նաև հղիության արհեստական ընդհատմամբ, որի պատճառով նախկինում ևս ենթարկվել են հարձակումների աբորտների դեմ պայքարողների կողմից:

Նշվում է նաև, որ տղամարդը 4 ժամ կրակահերթի մեջ է եղել ոստիկանության հետ, որից հետո հանձնվել է:

10957 | 0
Facebook