Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ծառուկյանի փեսան խոստովանում է, որ իրենց վրա «թիվ են դրել». «ՉԻ»

10:45, շաբաթ, 28 նոյեմբերի, 2015 թ.
Ծառուկյանի փեսան խոստովանում է, որ իրենց վրա «թիվ են դրել». «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀ մարզպետներից շատերը, որոնք նաև ղեկավարում են «Այո»-ի մարզային շտաբները, այս օրերին փորձում են տարբեր ճնշումներ գործադրել «Ոչ» ճակատի ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ:
     Թերթի տեղեկություններով, այս հարցում ամենաակտիվը Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանն է: Նա անձամբ զանգահարում, իր մոտ է հրավիրում ընդդիմադիրներին և փորձում բացատրական աշխատանքներ տանել՝ հորդորելով չխանգարել իրենց, նաև՝ հանրաքվեի օրը տեղամասերում իրենց համար խոչընդոտներ չստեղծել, ձեռքի հետ երիտասարդ Գուլոյանը խոստովանում է, որ իրենց վրա «թիվ են դրել», ու այդ թիվը ամեն գնով պետք է «ապահովվի»:
     Քանի որ Գուլոյանը ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան է, երեկ «ՉԻ»-ն Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից հետաքրքրվեց՝ արդյոք Ծառուկյանը տեղյակ է Գուլոյանի գործունեությունից և ինչպես է վերաբերվում կատարվողին:
     Տոնոյանի խոսքով, Ծառուկյանը տևական ժամանակ է՝ գտնվում է արտերկրում, հետևաբար չի կարող որևէ առնչություն ունենալ մարզպետի գործունեությանը: «Կոտայքի մարզպետն առանձին ֆիգուր է, և ինքն է պատասխանատու իր արարքների համար»,-ասաց Տոնոյանը»:
    
     Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

6826 | 0
Facebook