Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Էրդողանը Պուտինին առաջարկել է հանդիպել». Պեսկով

17:31, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2015 թ.
«Էրդողանը Պուտինին առաջարկել է հանդիպել». Պեսկով

Ռուսաստանը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման պաշտոնական առաջարկ է ուղարկել Կրեմլին: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ն, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Նախագահ Պուտինին հանդիպման վերաբերյալ առաջարկ է ուղարկվել: Առայժմ այսքանը կարող եմ տեղեկացնել»,- ասել է Պեսկովը` պատասխանելով լրագրողների հարցերին:

Պեսկովը հավելել է, որ ռուսական կործանիչի խոցումից 7-8 ժամ հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը զանգահարել է Պուտինին, սակայն վերջինը չի զրուցել նրա հետ:

Նշվում է նաև, որ նոյեմբերի 30-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները միասին ներկա են գտնվելու կլիմայական փոփոխությունների շուրջ նախատեսված գագաթնաժողովին:
7547 | 2
Facebook