Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արթուր Վարդանյանը 2015-ի ապրիլից գտնվել է ԱԱԾ-ի տեսադաշտում». Մ. Համբարձումյան

17:05, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2015 թ.
«Արթուր Վարդանյանը 2015-ի ապրիլից գտնվել է ԱԱԾ-ի տեսադաշտում». Մ. Համբարձումյան

«Արթուր Վարդանյանը ՀՀ-ից մեկնել է և բնակություն հաստատել Իսպանիայում, այնուհետև եկել է Հայաստան: 2015-ի ապրիլից գտնվել է ՀՀ տարածքում, արդեն ձևավորվել է խումբը, պրոցեսների ընթացքում ԱԱԾ-ի տեսադաշտում էր հայտնվել: Խումբն ամեն ինչ արել է, որ չհայտնվի տեսադաշտում, որչբացահայտվի, չնկատվի, բայց դա նրանց չի հաջողվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը:

ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հարցին, թե ըստ տեղեկությունների, ձերբակալվածներից ոմանք, հանձինս Մ. Համբարձումյանի, Քեսաբ էին գնացել պայքարելու, քեսաբահայերին օգնելու նպատակով, ու հիմա ստացվում է՝ եկել են ահաբեկչություն անելու իրենց հայրենիքո՞ւմ, Համբարձումյանը պատասխանեց. «Այդ մարդկանց Քեսաբում լինելու մասին միայն Արթուր Վարդանյանի վերաբերյալ տվյալներ ունեմ: Իսկ թե Քեսաբում նա կոնկրետ ի՞նչ գործողություններ է կատարել, կամ կատարե՞լ է արդյոք, թե՞ ոչ, այս պահի դրությամբ չեմ կարող հաստատել: Մենք այդ ուղղությամբ, ինչպես նշեցի, իրականացնելու ենք աշխատանք և դրանց արդյունքների մասին կիրազեկվեք: Եթե նույնիսկ ընդունենք, որ մարդը գտնվել է այնտեղ և ազգանվեր գործողություններ է կատարել, չի նշանակում, որ այսօր հանցագործություն չի անի: Կարծում եմ, այո´, կարող է մարդը որոշակի ժամանակ զբաղվել ազգանվեր գործով, սակայն հետո մտափոխվել և կատարել քրեորեն պատժելի ծանր հանցագործություններ»:

6522 | 4
Facebook