Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Անկարան անցել է բոլոր սահմանները». Լավրով

16:31, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2015 թ.
«Անկարան անցել է բոլոր սահմանները». Լավրով
     ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական ՍՈՒ 24 կործանիչի խոցումը ցույց է տալիս, որ Անկարան անցել է թույլատրելի բոլոր սահմանները: Այս մասին գրում է «ՌԻԱ»-ն:
     «Մենք կարծում ենք, որ Անկարան, անցնելով բոլոր սահմանները, վտանգում է Թուրքիայի անվտանգությունը` մեծացնելով դրա` ազգային շահերի և տարածաշրջանային հարցերի տեսանկյունից ծայրահեղ իրավիճակում հայտնվելու հավանականությունը»,- հայտարարել է Լավրովը` սիրիացի իր գործընկերոջ` Վալիդ Մուալլեմի հետ հանդիպման ընթացքում:
     Նշվում է նաև, որ անձամբ Մուալլեմը Թուրքիայի այդ քայլը ռազմական հանցագործություն է անվանել:
7066 | 0
Facebook