Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռեալ»-ին արգելվել է նոր ֆուտբոլիստներ գրանցել․ իսպանական ԶԼՄ-ներ

17:25, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2015 թ.
«Ռեալ»-ին արգելվել է նոր ֆուտբոլիստներ գրանցել․ իսպանական ԶԼՄ-ներ

ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշում է ընդունել արգելել «Ռեալ»-ին նոր ֆուտբոլիստներ գրանցել առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում։ Իսպանական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ նման պատիժ մադրիդյան ակումբը ստացել է անչափահաս ֆուտբոլիստներ հայտավորելու ընթացքում խախտումների համար։
     Նշվում է, որ ՖԻՖԱ-ի պաշտոնական հայտարարության օրը դեռևս պարզ չէ։
     Հիշեցնենք, որ ավելի վաղ նման պատիժի է արժանացել «Բարսելոնա»-ն, որին արգելել են նոր ֆուտբոլիստներ գրանցել մինչև 2016-ի հունվար։

4274 | 0
Facebook