Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Փյունիկ»-ը նույնպես հրաժարվել է հավաք անցկացնել Թուրքիայում

16:45, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2015 թ.
«Փյունիկ»-ը նույնպես հրաժարվել է հավաք անցկացնել Թուրքիայում

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ Ռաֆիկ Հայրապետյանը հանդես է եկել հայտարարությամբ՝
     «Վերջին շաբաթում տեղի ունեցած միջազգային իրադարձությունների հետ կապված` «Փյունիկ»-ը հրաժարվում է ձմեռային դադարի ընթացքում ուսումնամարզական հավաք անցկացնել Թուրքիայի տարածքում: Նախնական բանակցային բոլոր գործընթացները չեղյալ են համարվել: Այլընտրանքային տարբերակները քննարկվում են, որոնց մասին կլինի լրացուցիչ հայտարարություն»,- նշված է հայտարարության մեջ։
     Հիշեցնենք, որ Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնելուց երեկ հրաժարվել է նաև «Շիրակ»-ը։

2626 | 0
Facebook