Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հանցագործության թիրախ էին ընտրվել իշխանության առանձին ճյուղեր». Մ. Համբարձումյան

15:45, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2015 թ.
«Հանցագործության թիրախ էին ընտրվել իշխանության առանձին ճյուղեր». Մ. Համբարձումյան

ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանի` լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հարց հնչեց, թե ի՞նչն է պատճառը, որ հանրության շրջանում անվստահություն կա ԱԱԾ-ի նկատմամբ, իսկ Նորք Մարաշում խմբի վնասազերծման մասին տեղեկատվությունը միանշանակ չընդունվեց, Համբարձումյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ հանրությունն անվստահություն ունի ԱԱԾ-ի նկատմամբ, ընդհակառակը` ես ի պաշտոնե առիթ եմ ունեցել շփվելու բազմաթիվ քաղաքացիների հետ, և նրանք մեր ծառայության նկատմամբ առանձնահատուկ վստահություն ունեն` քննված գործերի անաչառության հետ կապված»:
     Նշենք, որ Արթուր Վարդանյանն իր հրապարակած ձայնագրություններից մեկում ասում է, որ գալիս է փրկելու հայ ժողովրդին այս իշխանություններից: Հարցին, թե Մ. Համբարձումյանը տեղյա՞կ է, որ այդ խոսքերի համար համացանցում նրան շատերը հերոսացնում են, Միքայել Համբարձումյանն արձագանքեց. «Սպանություններ նախապատրաստող մարդուն ես չեմ կարող հերոսացնել»: Պաշտոնյան նշեց, որ հանցագործություններն ուղղված են եղել քաղաքացիների, քաղաքական-հասարակական գործիչների և պետության առանձին ճյուղերի դեմ:

4005 | 2
Facebook