Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչո՞ւ հանցավոր խմբի կողմից դիմադրություն չի եղել. պարզաբանում է ԱԱԾ-ն

15:11, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2015 թ.
Ինչո՞ւ հանցավոր խմբի կողմից դիմադրություն չի եղել. պարզաբանում է ԱԱԾ-ն

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում, որի ժամանակ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանն անդրադարձավ կազմակերպված հանցավոր խմբակցության ձերբակալության գործողություններին, բանախոսին հարց ուղղվեց` կադրերից երևում է, որ դուք միանգամից չեք մտել ներս, ինչո՞վ եք բացատրում այն, որ հանցավոր խմբի կողմից դիմադրություն չի եղել, վերջինը պատասխանեց. «Դուք սխալվում եք, ամբողջ միջոցառումը տևել է վայրկյաններ: ԱԱԾ և ոստիկանության համատեղ ուժերն այդ գրոհը մանրակրկիտ ուսումնասիրել են: Գիտեք, բնակարան մտնելը, տարբեր սենյակներում գտնելը զինված մարդկանց, դա ուղղակի բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունք է»:

Հարցին, թե ԱԱԾ-ն փոխհատուցելո՞ւ է առանձնատանը հասցված վնասը՝ նա ասաց, որ վնասի չափը հաշվարկվում է, և վնասի փոխհատուցման չափը լուծվելու է համապատասխան ընթացակարգով:

Նա ասաց, որ ճիշտ են այն տեղեկությունները, որ այդ բնակարանի վարձակալության ժամանակն ավարտվելու էր 3 օրից, և օրեր անց խումբն իրականացնելու էր իր հանցավոր մտադրությունը:

Թե հանցավոր խումբը զենքերը որտեղի՞ց է ստացել,
     պատասխանեց. «Մենք այդ ուղղությամբ մանրակրկիտ քննություն ենք կատարելու: Ձեռք բերված և հայտնաբերված զենքը խմբին չի բավարարել, պատրաստ են եղել բավականին խոշոր գումար վճարելու՝ այլ աղբյուրներից զենք ձեռք բերելու: Այսօր ստանում ենք ցուցմունքներ, եթե գտնենք մարդիկ, որոնք կապ ունեն հանցագործության հետ, կընդգրկեն քր. գործում»:

5376 | 3
Facebook