Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերժ Սարգսյանն ընդունել է Գևորգ Կոստանյանին

14:25, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2015 թ.
Սերժ Սարգսյանն ընդունել է Գևորգ Կոստանյանին
     Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված ՀՀ դատախազության իրավասությանն առնչվող հարցերի շուրջ զեկույցի համար: Գլխավոր դատախազը երկրի ղեկավարին զեկուցել է, որ դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ` Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, բուն հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների շրջանակներում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը և իրենց դիրքորոշումը արտահայտելուն որևէ ապօրինի միջամտության վերաբերյալ յուրաքանչյուր ահազանգի պատշաճ արձագանքելու նպատակով: Հանրապետության նախագահը նշել է, որ հանրաքվեի բնականոն ընթացքը ապահովելու համար, դատախազությունն իր լիազորությունների շրջանակում պետք է օպերատիվ արձագանքի անձանց ընտրական իրավունքի իրացմանը ցանկացած ապօրինի միջամտությանը և պատշաճ հսկողություն սահմանի ընտրական իրավունքի իրացման ողջ գործընթացի օրինականության նկատմամբ:
3811 | 0
Facebook