Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը շարունակելու է Սիրիայի հարցով համագործակցել ԱՄՆ-ի հետ». Պուտին

13:25, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2015 թ.
«Ռուսաստանը շարունակելու է Սիրիայի հարցով համագործակցել ԱՄՆ-ի հետ». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է համագործակցել Միացյալ Նահանգների հետ` Սիրիայի հակամարտությունը կարգավորելու նպատակով: Այս մասին գրում է «Ռոյթերս»-ը:

Աղբյուրը նշում է, որ ասուլիսի ժամանակ Պուտինն անդրադարձել է նաև Թուրքիայի կողմից ռուսական կործանիչի խոցման միջադեպին` նշելով, որ դա իրենց համար դավաճանություն էր մի երկրի կողմից, որին Ռուսաստանն իր բարեկամն է համարել: Պուտինը շեշտել է նաև, որ իրենք, այնուամենայնիվ, պատրաստ են համագործակցել ֆրանսիական ուժերի և ԱՄՆ-ի կողմից ստեղծված հակաիսլմիստական կոլիցիայի հետ` «ԻՊ» ահաբեկիչների դեմ պայքարի համար:

«Մենք Ֆրանսիայի նախագահի հետ քննարկեցինք մեր հետագա անելիքներն ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարի հարցում: Մենք կարծում ենք, որ ՄԱԿ հովանու ներքո հակաահաբեկչական լայնածավալ կոալիցիա պետք է ստեղծել»,- հավելել է ՌԴ նախագահը:
6477 | 0
Facebook