Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պայքարի արդյունքում պետք է ստեղծվի ժողովրդի հավանությանն արժանացած ժամանակավոր իշխանություն». Րաֆֆի Հովհաննիսյան

13:31, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2015 թ.
«Պայքարի արդյունքում պետք է ստեղծվի ժողովրդի հավանությանն արժանացած ժամանակավոր իշխանություն». Րաֆֆի Հովհաննիսյան
     «Դեկտեմբերի 1-ից սկսած՝ մնալու եք Ազատության հրապարակում մինչև հասնեք արդյունքի՞»,- այսօրվա ասուլիսի ժամանակ դիմելով Րաֆֆի Հովհաննիսյանին՝ հարցրին լրագրողները: «Եթե որոշում լինի մնալ Ազատության հրապարակում, որովհետև իրազեկում եղել է՝ մնալու, ես մեջտեղը կլինեմ ու կմնամ: Համարում եմ, որ այս հանցագործ իշխանությունն ինքն է անհնազանդ մեր իրավունքների դեմ ու ցանկացած օրինավոր, խաղաղ քայլ՝ օրենքի նկատմամբ հնազանդության քայլ է»:
     Նրա խոսքով՝ այս իշխանության հեռացումը հանուն Հայաստանի Հանրապետության ու Սահմանադրության պետք է լինի. «Եթե չեղավ ինքնակամ, պետք է լինի ժողովրդի տևական պայքար, որի արդյունքում պետք է ստեղծվի ժողովրդի հավանությանն արժանացած ժամանակավոր իշխանություն, որը պայմաններ կստեղծի ազատ, արդար ընտրությունների համար: Ես պատրաստ եմ նորից դնել թեկնածությունս, եթե պետք լինի, բայց նախընտրում եմ կանգնել երիտասարդ սերնդի կողքին»,- հավելեց քաղաքական գործիչը:
4871 | 0
Facebook