Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Առաջիկա հանրահավաքի մարտավարությունն էապես տարբերվելու է նախորդներից». Րաֆֆի Հովհաննիսյան

12:43, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2015 թ.
«Առաջիկա հանրահավաքի մարտավարությունն էապես տարբերվելու է նախորդներից». Րաֆֆի Հովհաննիսյան
     «Հույս ունենք, որ մինչև դեկտեմբերի 6-ը և հետո մեր քաղաքացիները մասնակցելով պայքարին՝ կդառնան ուղղորդողը, ջահակիրն ու իրավունքի պաշտպանը: Ով խոսելու է հարթակից, միանձնյա չի անելու»,- անդրադառնալով դեկտեմբերի 1-ին և դրանից հետո նախատեսված «Ոչ»-ի հավաքներին՝ լրագրողների հետ զրույցում ասել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
     «Մեզ պետք է միասնական պայքար, ժողովուրդը պետք է դուրս գա փողոց, կամ էլ տանը նստի ու անիծի խավարը: Պետք է նորարարություն, թարմ շունչ, ժողովուրդը պետք է տեսնի, որ իրավատեր է ու իրեն է պատկանում շարժումը: ««Նոր Հայաստան» շարժումն այժմ ճշտում է մարտավարությունը, որն էապես տարբերվելու է նախորդ հանրահավաքներից»,- հավելեց նա:
3322 | 0
Facebook