Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիայում ձերբակալել են Փարիզի ահաբեկիչներին զենք վաճառածին

12:30, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2015 թ.
Գերմանիայում ձերբակալել են Փարիզի ահաբեկիչներին զենք վաճառածին

Գերմանիայի իրավապահ մարմինները ձերբակալել են զենքի առուվաճառքով զբաղվող անձի, ով զենք է վաճառել նաև Փարիզի ահաբեկչությունները կազմակերպածներին: Ինչպես գրում է «Բիլդ»-ը, հենց այդ զինամթերքն էլ օգտագործվել է Փարիզը ցնցած ոճրագործությունների իրագործման ժամանակ:

Աղբյուրը նշում է, որ ահաբեկիչները Գերմանիայում ճապոնական արտադրության Կալաշնիկով տեսակի երկու ինքնաձիգ և հարավսլավական արտադրության «Զաստավա Մ 70» տեսակի երկու ավտոմատ են ձեռք բերել:

Ոստիկանները նշել են, որ ոմն Սաշա Վ.-ն նոյեմբերի 7-ին Փարիզից ժամանած արաբ տղամարդու է վաճառել վերոհիշյալ զենքը:

Նշվում է նաև, որ Սաշան ծնունդով Մագշտատդից է և Գերմանիայում աշխատելիս է եղել ինտերնետ հարթակում` որպես առևտրական:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փարիզում ահաբեկչություն կազմակերպածները զինամթերք պատվիրել են Գերմանիայից` համացանցի միջոցով:

5638 | 0
Facebook