Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բոլիվուհին 250 դոլարով «Ֆեյսբուք»-ի միջոցով վաճառել է իր նորածնին

13:05, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2015 թ.
Բոլիվուհին 250 դոլարով «Ֆեյսբուք»-ի միջոցով վաճառել է իր նորածնին

Բոլիվիայում 2 կին են ձերբակալվել, ովքեր կասկածվում են 250 դոլարով 1.5 ամսական աղջիկ երեխա վաճառելու համար: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը:

Հանցագործությունն իրականացնելու համար կանայք օգտվել են «Ֆեյսբուք» սոցիալական կայքից, որում հայտարարություն է տեղադրվել նորածնի վաճառքի մասին: Հաղորդվում է, որ երեխային վաճառողը 32-ամյա կին է, նորածնի մայրն, ով մարմնավաճառությամբ է զբաղվում: Նա չի իմացել` ով է երեխայի հայրն ու ցանկացել է երեխայի միջոցով գումար վաստակել:

Երեխային գնել է 18-ամյա մի աղջիկ, ով ցանկացել է նորածնին ներկայացնել իբրև իր և նախկին սիրեկանի համատեղ երեխա` սիրեկանին ետ վերադարձնելու նպատակով:

5595 | 0
Facebook