Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը ծիծաղելի կերպով փորձում է թաքցնել ակնհայտ փաստերը. Սերժ Թանկյանը` Թուրքիայի` ԻՊ զինյալներին զինելու մասին

11:43, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2015 թ.
Էրդողանը ծիծաղելի կերպով փորձում է թաքցնել ակնհայտ փաստերը. Սերժ Թանկյանը` Թուրքիայի` ԻՊ զինյալներին զինելու մասին

Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանն իր «Ֆեյսբուք»-ի էջում անդրադարձել է Թուրքերի` ԻՊ ահաբեկիչներին ֆինանսավորելուն: Թանկյանն իր էջում տեղադրել է «Al Jazeera» կայքի` «Էրդողանը հերքում է այն լուրերը, որ Թուրքիան նավթ է գնում «Իսլամական պետություն»-ից» հոդվածը` թողնելով հետևյալ մակագրությունը. «Էրդողանը սույն հոդվածում պաթետիկ և ծիծաղելի կերպով փորձում է հերքել ակնհայտ փաստերը»:

Այնուհետև իբրև թե Էրդողանի անունից Սերժ Թանկյանը մեջբերում է հետևյալ գրառումը. «Իմ որդի Բիլալը ներգրավված չէ ԻՊ հետ նավթի ապօրինի վաճառքի գործընթացներում: «Իսլամական պետության» հրամանատարները Ստամբուլի սրճարաններում սուրճ չեն խմում, չեն բուժվում են մեր հոսպիտալներում և ոչ էլ մեր զինվորականները նրանց հատուկ տեսակի մահացու զինամթերք են տրամադրում: Իրականում մենք չենք կարող ասել տարբերությունը նրանց և մեր ժողովրդի միջև` բացառությամբ, իհարկե, միայն քրդերի ու հայերի։

Սուլթան Էրդողան»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական ՍՈՒ 24-ի խոցման դեպքի հետ կապված Ռուսաստանը Թուրքիային մեղադրել էր ԻՊ ահաբեկիչներին ֆինանսավորելու և անմիջապես վերջիններից նավթ գնելու համար:
3545 | 0
Facebook