Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանում և Ռուսաստանում ռուբլու անկում է գրանցվում

11:23, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2015 թ.
Հայաստանում և Ռուսաստանում ռուբլու անկում է գրանցվում
     ՀՀ արտարժույթի շուկայում օտարերկրա արժույթների աճ է գրանցվել:
     1 դոլարի փոխարժեքն աճել է 0.49 դրամով ու հասել 481.28 դրամի: Եվրոն աճել է 0.47 դրամով և հավասար է 510.54 դրամի: Ռուբլին, սակայն, արժեզրկվել է՝ հավասարվելով 7.33 դրամի` 0.01 դրամով պակաս:
     Հայաստանում տարադրամի փոխարժեքների ամբողջական պատկերին ծանոթանալու համար այցելեք այստեղ:
     Արտարժույթի ռուսաստանյան շուկայում ևս ռուբլին անկում է գրանցել: 1 դոլարի փոխարժեքն ավելացել է 0.35 ռուբլով` հավասարվելով 66.19 ռուբլու, իսկ եվրոյի փոխարժեքն ավելացել է 0.39 ռուբլով` արժենալով 70.26 ռուբլի:
3748 | 0
Facebook