Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքիան ցանկանում է հաշտվել Ռուսաստանի հետ». Դավութօղլուի հոդվածը` «The Times»-ում

10:50, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2015 թ.
«Թուրքիան ցանկանում է հաշտվել Ռուսաստանի հետ». Դավութօղլուի հոդվածը` «The Times»-ում

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հոդված է հրապարակել «The Times» ամերիկյան հանդեսում, որտեղ նշել է, որ Թուրքիան «պատրաստ է համագործակցել Ռուսաստանի և դաշնակից պետությունների հետ` Թուրքիայի կողմից խոցված օդանավից հետո ստեղծված լարվածությունը հարթելու համար»: Այս մասին գրում է «BBC»-ն:

«Թուրքիայի առաջնահերթ նպատակն «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարելն է: Սակայն Թուրքիան պարտավոր է պաշտպանել նաև իր ինքնիշխանությունը»,- նշել է Դավութօղլուն:

Թուրքիայի վարչապետն իր հոդվածում հայտնել է սակայն, որ պետք է հիշել, որ Թուրքիայի գործողություններն ուղղված չեն եղել որևէ պետության դեմ: «Անհայտ պատկանելության օդանավ խոցելը չի նշանակում, որ մեր գործողություններն ողղված են որևէ պետության դեմ»,- նշել է Դավութօղլուն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտնել էր, որ իրենք չեն իմացել, որ օդանավը պատկանում է Ռուսաստանին, այլապես ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր, մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Էրդողանի խոսքերը պարզապես արդարացումների փորձեր էին, քանի որ Թուրքիան չէր կարող չիմանալ, որ խոցում է ռուսական կործանիչ:
8794 | 0
Facebook