Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Մնում էր մի քանիսն էլ սելֆի անեին ձերբակալվածների ֆոնին». Արամ Հարությունյան

12:01, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2015 թ.
«Մնում էր մի քանիսն էլ սելֆի անեին ձերբակալվածների ֆոնին». Արամ Հարությունյան

Պատասխանելով ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հարցին, թե «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն ինչպե՞ս է վերաբերվում օրերս, ԱԱԾ-ի կողմից իրականացված գործողություններին, ասաց. «Ես համոզված եմ, որ այն տեղավորվում է այսպես ասած, սահմանադրական հանրաքվեի շրջանակներում, որովհետև մեր իրավապահ մարմինները, երբ որ պետք է լինում, այդպես օպերատիվ չեն արձագանքում…: Մնում էր նախօրոք մի քանիսն էլ սելֆի անեին ձերբակալվածների ֆոնին»,- մեկնաբանեց նա և շարունակեց: «Ինչո՞ւ էր պետք այդպես աղմուկով անել դա: Եթե կատարվածն, իսկապես, այդքան լուրջ բան էր, ապա նման աղմուկ չպետք է բարձրացվեր: Իսկ ո՞վ ասաց, որ իրենք բոլորին ձերբակալել են, միգուցե մի մասն էլ այդ շոուից հետո արդեն թաքնվեցի՞ն: Կարճ ասած` այդ ցուցադրությունը որևէ ձևով չի տեղավորվում տրամաբանության մեջ»,- եզրափակեց Արամ Հարությունյանը:

5062 | 0
Facebook