Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են ՖԻՖԱ-2015-ի խորհրդանշական հավաքականի թեկնածու 55 ֆուտբոլիստների անունները

23:06, հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2015 թ.
Հայտնի են ՖԻՖԱ-2015-ի խորհրդանշական հավաքականի թեկնածու 55 ֆուտբոլիստների անունները
     ՖԻՖԱ-ն և Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան` FIFPro-ն, հրապարակել է ՖԻՖԱ-2015-ի խորհրդանշական հավաքականի կազմում ընդգրկվելու թեկնածու 55 ֆուտբոլիստների ցանկը։ Նշենք, որ խորհրդանշական հավաքականում տեղ գտած 11 ֆուտբոլիստների անունները կհրապարակվեն 2016-ի հունվարի 11-ին՝ Ցյուրիխում՝ «Ոսկե Գնդակի» պարգևատրման ամենամյա արարողության ընթացքում։ Դարպասապահներ՝ Ջանլուիջի Բուֆոն («Յուվենթուս»), Իկեր Կասիլյաս («Պորտու»), Դավիդ Դե Խեա («Մանչեսթր Յունայթեդ»), Քեյլոր Նավաս («Ռեալ»), Մանուել Նոյեր («Բավարիա»)։ Պաշտպաններ՝ Դավիդ Ալաբա («Բավարիա»), Խորդի Ալբա («Բարսելոնա»), Դանի Ալվես («Բարսելոնա»), Ժերոմ Բոատենգ («Բավարիա»), Դանիել Կարվախալ («Ռեալ»), Դավիդ Լուիս (ՊՍԺ), Դիեգո Գոդին («Աթլետիկո»), Մաթս Հյումելս («Բորուսիա»), Բրանիսլավ Իվանովիչ («Չելսի»), Վենսան Կոմպանի («Մանչեսթր Սիթի»), Ֆիլիպ Լամ («Բավարիա»), Մարսելո («Ռեալ»), Խավիեր Մասկերանո («Բարսելոնա»), Խերարդ Պիկե («Բարսելոնա»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Տիագո Սիլվա (ՊՍԺ), Պեպե («Ռեալ»), Ռաֆաել Վարան («Ռեալ»), Ջոն Թերի («Չելսի»), Ջորջիո Կյելինի («Յուվենթուս»)։ Կիսապաշտպաններ՝ Խաբի Ալոնսո («Բավարիա»), Տիագո Ալկանտարա («Բավարիա»), Սերխիո Բուսկետս («Բարսելոնա»), Էդեն Ազար («Չելսի»), Անդրես Ինյեստա («Բարսելոնա»), Թոնի Քրոոս («Բավարիա», «Ռեալ»), Լուկա Մոդրիչ («Ռեալ»), Անդրեա Պիռլո («Նյու Յորք Սիթի»), Փոլ Պոգբա («Յուվենթուս»), Խամես Ռոդրիգես («Ռեալ»), Արտուրո Վիդալ («Յուվենթուս»), Դավիդ Սիլվա («Մանչեսթր Սիթի»), Յայա Տուրե («Մանչեսթր Սիթի»), Մարկո Վերատի (ՊՍԺ), Իվան Ռակիտիչ («Բարսելոնա»)։ Հարձակվողներ՝ Սերխիո Ագուերո («Մանչեսթր Սիթի»), Գարեթ Բեյլ («Ռեալ»), Քարիմ Բենզեմա («Ռեալ»), Դուգլաս Կոստա («Բավարիա»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Թոմաս Մյուլեր («Բավարիա»), Նեյմար («Բարսելոնա»), Արիեն Ռոբեն («Բավարիա»), Ուեյն Ռունի («Մանչեսթր Յունայթեդ»), Լուիս Սուարես («Բարսելոնա»), Ալեքսիս Սանչես («Արսենալ»), Կառլոս Տևես («Բոկա Խունիորս»)։
3812 | 0
Facebook