Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Որն է պատճառը, որ մշտական զուգընկերներն առավել մեծ հաճույք ստանում են հյուրանոցային համարներում

01:03, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2015 թ.
Որն է պատճառը, որ մշտական զուգընկերներն առավել մեծ հաճույք ստանում են հյուրանոցային համարներում

Վերջերս անցկացված սոցիալական հարցումն ապացուցել է, որ ինտիմ հարաբերությունները մշտական զուգընկերոջ հետ առավել մեծ հաճույք են պատճառում, երբ դրանցով զույգն զբաղվում է ոչ թե ավանդական պայմաններում, այլ հյուրանոցային համարում: Այս երևույթի պատճառների մասին խոսել է հայտնի հոգեթերապևտ, սեքս-խորհրդատու Յան Քարները:

Պարզվում է, որ հյուրանոցային համարում սեքսը նպաստում է ուղեղում դոֆամինի ակտիվ արտազատմանը, որը մեծ դեր է տանում գրգռվածության և սեքսուալ ցանկությունների հարցում: Պատճառն այն է, որ հյուրանոցային համարները սովորաբար առավել ճոխ են լինում, գեղեցիկ հարդարված, ճիշտ դիզայնով կահավորված, անկողինները՝ հարմարավետ, մեծ և թանկարժեք սպիտակեղենով, ուշադրությունը չեն շեղում երեխաների նկարները, չվճարված կտրոնները, կիսատ մնացած գրքերը և այլն: Հյուրանոցային համարը նպաստում է, որ զույգը թուլանա, ինչն էլ հաջողված սեքսի գրավականն է, ասել է մասնագետը: Այդ է պատճառը, որ շատ սեքսոլոգներ իրենց հաճախորդներին խորհուրդ են տալիս սեռական կյանքի միապաղաղությունը վանել հյուրանոցային համարներ այցելելով:

14669 | 1
Facebook