Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«КГБ-ի ոճով երկիր կառավարելու մոդան անցել է». Ժիրայր Սեֆիլյան

17:53, հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2015 թ.
«КГБ-ի ոճով երկիր կառավարելու մոդան անցել է». Ժիրայր Սեֆիլյան
     «Մի քանի հիմարություններ էլ թող ասեն, հետո իմ խոսքը կասեմ»,- անդրադառնալով երեկ՝ Նորք Մարաշում տեղի ունեցածին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը: «Այդ հարցի մասին այսօր որևէ բան չեմ ասելու, մի քիչ համբերեք, առաջիկա օրերին իմ կարծիքը կհայտնեմ»,- հավելեց նա:
     «Դեկտեմբերի 1-ին դուրս ենք գալու փողոց ու պայքարելու այնքան, մինչև ձերբազատվենք ռեժիմից: Վստահ եմ՝ մեր նպատակին հասնելու ենք»,- նշեց նա: Դիտարկմանը՝ հասարակությանը համախմբելու խնդիր կա, ի՞նչ եք կարծում՝ երեկվա դեպքերից հետո դուրս կգա՞ն պայքարելու, ասաց. «20-25 տարի է անցել, նոր սերունդ գոյություն ունի, КГБ-ի ոճով երկիր կառավարելու մոդան անցել է արդեն: Երիտասարդությունն ապացուցելու է, որ ոչ միայն չի վախենում, այլև վճռական է»:
4771 | 3
Facebook