Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արոնյանը կմասնակցի «Grand Chess Tour»-ի երրորդ տուրին

19:35, հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2015 թ.
Արոնյանը կմասնակցի «Grand Chess Tour»-ի երրորդ տուրին

Դեկտեմբերի 4-ից 13-ը Լոնդոնում տեղի կունենա «Grand Chess Tour»-ի վերջին՝ երրորդ տուրը։
     Մրցաշարին մասնակցելու է նաև Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը։
     «London Chess Classic»-ին կմասնակցի ևս 9 գրոսմաստեր՝ Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանա (Իտալիա), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Վեսելին Տոպալով (Բուլղարիա), Ալեքսանդր Գրիշչյուկ (Ռուսաստան), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Անիշ Գիրի (Հոլանդիա), Մայքլ Ադամս (Անգլիա) և Մաքսիմ Վաշյե Լագրավ (Ֆրանսիա):
     Հիշեցնենք, որ «Grand Chess Tour»-ի առաջին տուրի հաղթողը Վեսելին Տոպալովն է, իսկ երկրորդ տուրինը՝ Լևոն Արոնյանը:

3194 | 0
Facebook