Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Յուվենթուս»-ը և «Ռեալ»-ը հաղթեցին, «Մանչեսթր Յունայթեդ»-ը ոչ-ոքի խաղաց․ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի բոլոր գոլերը

17:40, հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2015 թ.
«Յուվենթուս»-ը և «Ռեալ»-ը հաղթեցին, «Մանչեսթր Յունայթեդ»-ը ոչ-ոքի խաղաց․ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի բոլոր գոլերը

Երեկ ուշ երեկոյան կայացան Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումները:

A խումբ

Ֆրանսիական ՊՍԺ-ն, «Մյալմյո»-ին հյուրընկալվելիս, ջախջախիչ հաղթանակ տոնեց՝ 5։0 հաշով։

«Մալմյո» - ՊՍԺ՝ 0։5

Հետաքրքիր պայքար ստացվեց Դոնեցկում։ «Շախտյոր»-ը, «Ռեալ»-ին հյուրընկալվելիս, քիչ էր մնում խուսափեր պարտությունից։ Պարտվելով 0։4 հաշվով՝ ուկրաինացիները վերջին 15 րոպեներով 3 գնդակ ուղարկեցին մադրիդցիների դարպասը։

«Շախտյոր» - «Ռեալ»

B խումբ

Այս խմբում «Մանչեսթր Յունայթեդ»-ը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց ՊՍՎ-ի հետ։

«Մանչեսթր Յունայթեդ» - ՊՍՎ՝ 0։0

Խմբի մյուս խաղում Մոսկվայի ԲԿՄԱ-ն 0։2 հաշվով զիջեց «Վոլֆսբուրգ»-ին։

ԲԿՄԱ - «Վոլֆսբուրգ»` 0։2

C խումբ

Ղազախական «Աստանա»-ն սեփական հարկի տակ ոչ-ոքի 2։2 հաշվով։

«Աստանա» - «Բենֆիկա»՝ 2։2

Խմբի մյուս խաղում Մադրիդի «Աթլետիկո»-ն սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց թուրքական «Գալաթասարայ»-ին։

«Աթլետիկո» - «Գալաթասարայ»՝ 2։0

D խումբ

Այս խմբում «Յուվենթուս»-ը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց «Մանչեսթր Սիթիի» նկատմամբ։

«Յուվենթուս» - «Մանչեսթր Սիթի»՝ 1։0

Խմբի մյուս խաղում Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ 4։2 հաշվով առավելության հասավ «Սևիլիա»-ի նկատմամբ։

«Բորուսիա» Մ․- «Սևիլիա»՝ 4։2

4354 | 0
Facebook