Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանի որոշ փողոցներում վաղը կդադարեցվի երթևեկությունը

18:15, հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2015 թ.
Երևանի որոշ փողոցներում վաղը կդադարեցվի երթևեկությունը

Դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի հուղարկավորության արարողության կազմակերպման ընթացքում՝ նոյեմբերի 27-ին, ժամը 13-ից մինչև 14:30-ը, կդադարեցվի երթևեկությունը Երևանի Գր. Լուսավորիչ փողոցի՝ Գր. Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկից մինչև Գր. Լուսավորիչ-Ագաթանգեղոսի փողոցներ-Արշակունյաց պողոտայի խաչմերուկն ընկած հատվածում:
     Ոստիկանությունը վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել շրջանցիկ փողոցներով:

9942 | 0
Facebook