Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մարդասիրական օգնության անվան տակ Թուրքիան զենք ու թմրանյութ է ուղարկել իսլամիստներին

17:26, հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2015 թ.
Մարդասիրական օգնության անվան տակ Թուրքիան զենք ու թմրանյութ է ուղարկել իսլամիստներին

Երեկ թուրքական մի շարք ԶԼՄ-ներ հաղորդել են, որ Սիրիայի Ազազ քաղաքում, որ տեղակայված է Թուրքիայի հետ սահմանից 5 կմ հեռավորության վրա և վերահսկվում է ահաբեկիչների կողմից, ռուս զինյալները թուրքական բեռնատարների շարասյուն են ոչնչացրել: Այրվել է 20 բեռնատար, սպանվել 7 մարդ, 10-ը վիրավորվել է:

Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, թուրքական լրատվամիջոցներն այս միջադեպը ներկայացրել են այսպես. «Թուրքական մարդասիրական ավտոշարասյունն օգնություն է տանելիս եղել սիրիացի փախստականների համար, բայց ոչնչացվել է ռուսական ինքնաթիռների կողմից»: Թուրքական ԶԼՄ-ներն իրենց հրապարակած տեսանյութերում ու լուսանկարներում չեն ցուցադրում, թե ինչ է տեղափոխվելիս եղել բեռնատարներով:

Սակայն, ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, Թուրքիան մարդասիրական օգնության անվան տակ զենք ու թմրանյութ է հասցնելիս եղել Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորմանը:

11473 | 0
Facebook