Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Գյումրու «Ռադիո Մարիամ» ստուդիայում

17:00, հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2015 թ.
ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Գյումրու «Ռադիո Մարիամ» ստուդիայում
     Նոյեմբերի 25-ի խուզարկության արդյունքում ՀՀ ԱԱԾ աշխատակիցները տարել են «Ռադիո Մարիամ Հայաստան» ռադիոկայանի տեխնիկան: Ռադիոկայանի պատասխանատուներից ոչ մեկն աշխատակիցների խոսքով իրենց որևէ բացատրություն չի տվել, սովորականի նման եկել են աշխատանքի ու տեսել, որ տարածքը տակնուվրա է արված, հայտնում է «Ցայգ»-ը:
     Հիշեցնենք, որ տարածված տեղեկությունների համաձայն, իրականացված քննչական գործողությունները եղել են հակաահաբեկչական գործողությունների շրջանակում: Ինտերնետային այս կայանի եթերում պարբերաբար հարցազրույցներ են տվել ձերբակալված Արթուր Վարդանյանն ու նրա ղեկավարած «Հայոց Վահան» հասարակական կազմակերպության անդամները:
6371 | 0
Facebook