Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սարգսյան-Ալիև հանդիպումից լուրջ ակնկալիքներ չունեմ». Շավարշ Քոչարյան

17:20, հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2015 թ.
«Սարգսյան-Ալիև հանդիպումից լուրջ ակնկալիքներ չունեմ». Շավարշ Քոչարյան

«Համենայնդեպս, այս պարագայում, Հայաստանը հարաբերական ապահով երկիր է»,- այսօր լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե` ահաբեկչության վտանգը սպառնո՞ւմ է Հայաստանին, ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
     Թե Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններն ինչպես կանդրադառնան Հայաստանի վրա, նշել է, որ սա այն խնդիրն է, որը մի կողմից վերաբերվում է մեր դաշնակցին, մյուս կողմից` մեր անմիջական հարևանին: «Դրա համար, բնական է, մենք պետք է ուշի ուշով հետևենք այդ բոլոր զարգացումներին»:
     Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳ փոխնախարարի կանխատեսումներն ու ակնկալիքներն հետևյալն են. «Ակնկալիքներ կարող են լինել մի դեպքում, եթե ադրբեջանական կողմը վերջ դնի իր այդ մոտեցմանը` կա´մ ամեն ինչ, կա´մ ոչինչ և երկրորդ` փորձի ուժի դիրքերից կորզել իր համար ավելի նպաստավոր լուծում` դա անհնարին է: Քանի որ, Ադրբեջանում դա չի երևում, ես լուրջ ակնկալիքներ չունեմ: Մյուս կողմից` դա չի նշանակում, որ նմանատիպ հանդիպումները պետք չեն, նույնիսկ պատերազմող երկրների դեպքում, լինում են հանդիպումներ, լինում են բանակցություններ»,- եզրափակել է նա:

2951 | 1
Facebook