Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչպես նախապատրաստել մեքենան ձմռանը

20:01, կիրակի, 29 նոյեմբերի, 2015 թ.
Ինչպես նախապատրաստել մեքենան ձմռանը

Մոտենում է ձմեռը` ավտոմեքենայի շահագործման համար ոչ թեթև և բարենպաստ ժամանակաշրջանը: Ոմանք, նախապատրաստելով ավտոմեքենան երկարատև պարապուրդի, փակում են այն ավտոտնակում: Իսկ ոմանք, հակառակը, նախապատրաստում են ավտոմեքենան ձմռանը: Եվ այսպես, ինչ խորհուրդներ են տալիս մասնագետները ավտոմեքենայի ձմեռային շահագործման համար:
     1. Ծածկեք ավտոմեքենայի թափքը պաշտպանիչ պոլիրոլով.
     2. Փոխարինեք ապակեմաքրող խոզանակները և լցրեք չսառչող հեղուկ.
     3. Փոխարինեք շարժիչի յուղը կամ փոխեք ամառային յուղը ձմեռայինի:
     4. Անպայման փոխարինեք մարտկոցը: Եթե Ձեր մեքենայի մարտկոցն արդեն ավելի քան 5 տարեկան է, ապա ձմռանն ընդառաջ ավելի լավ է փոխել այն, այլապես վտանգ կա, որ այն չի կատարի իր ուղղակի պարտականությունները ցուրտ պայմաններում:
     5. Փոխարինեք վառքի մոմերը: Մոմերը սովորաբար փոխում են 15-ից 30 հազար կմ վազքից հետո` կախված վառելիքի որակից և շահագործման պայմաններից.
     6. Դիզելային շարժիչով մեքենաների համար անհրաժեշտ է փոխարինել շիկացման մոմերը (դրանք փոխարինվում են մոտավորապես մեկ անգամ 80-ից մինչև 100 հազար կմ վազքի միջակայքում):
     7. Դիզելային շարժիչով մեքենաների համար խորհուրդ է տրվում վառելիքային զտիչի (պարտադիր) փոխարինումը, քանի որ վառելիքի վատ որակի դեպքում այն շատ շուտ է խցանվում, և ցուրտ պայամաններում մեքենան գործադրել չկարողանալու վտանգ է ստեղծվում:
     8. Համենայնդեպս գնեք և մեքենայում պահեք եթերով բալոնը, այն շատ է օգնում ձմռանը շարժիչը գործադրելու համար:
     9. Ամենակարևորը` տեղադրեք ձմեռային անվադողեր.
     10. Վերջապես, ամենահեշտն ու հաճելին` փոխարինեք սրահի կտորից գորգերը ռետինե գորգերով:
     ԿԱՐԵՎՈՐ Է`
     • Ձմռանը աշխատեք տաքացնել շարժիչը յուրաքանչյուր երթևեկությունից առաջ.
     • Մարտկոցի վրա ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով 10 վայրկյանով միացրեք հեռահար լույսը.
     • Շարժվելուց առաջ ստուգեք ապակեմաքրիչները, եթե դրանք սառել են, զգուշությամբ առանձնացրեք դրանք ապակուց էլեկտրաշարժիչը չվառելու համար:

8035 | 0
Facebook