Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Bentley Bentayga-ն կստանա կուպեանման տարբերակ

00:06, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2015 թ.
Bentley Bentayga-ն կստանա կուպեանման տարբերակ

Bentley ընկերությունը կմշակի Bentayga քրոսովերի հատուկ կուպեանման տարբերակը: Մեքենայի պրեմիերան տեղի կունենա 2016թ.: Համաշխարհային շուկայում մոդելը մրցակցելու է BMW X6 M և Mercedes-Benz GLE63 S Coupe-ի հետ: Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության` մեքենան ստանալու է Bentley Bentayga Coupe անվանումը: Որպես կոնցեպտ մեքենան ներկայացվելու է Ժնևի ավտոսրահում 2016թ. մարտին:
     Քրոսովերի հատուկ տարբերակը ստանալու է ավելի կոշտ կախոց, սպորտային բանեցման համակարգ, թեք տանիք, մեծ անիվներ և չորս տեղ սրահում:
     Bentley Bentayga Coupe-ի կապոտի տակ տեղադրվելու է 6.0-լիտրանոց բենզինային թվին-տուրբո W12 շարժիչ: Շարժիչի հզորությունը կազմելու է ավելի քան 608 ձիաուժ և 900 Նմ պտտող պահ: Առաջին 100կմ/ժ մոդելը կկարողանա զարգացնել ավելի շուտ քան 4 վայրկյանում: Առավելագույն արագությունը կազմելու է 322կմ/ժ:

8429 | 0
Facebook