Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այդ տարիներին Գյումրիում ծնվող աղջիկների մեծամասնության անունն Արուս էին դնում». այսօր Արուս Ասրյանի ծննդյան օրն է

13:01, հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2015 թ.
«Այդ տարիներին Գյումրիում ծնվող աղջիկների մեծամասնության անունն Արուս էին դնում». այսօր Արուս Ասրյանի ծննդյան օրն է

«Արվեստի մարդը չի կարող պատկերացնել ավելի մեծ բախտավորություն, քան այն, երբ տեսնում և զգում է, որ իրականացել է այն նպատակը, որին նվիրել է ողջ կյանքն ու բոլոր ուժերը: Եվ ես երջանիկ եմ հենց այդ գիտակցությամբ»,- խոտովանել է հայ բեմի մեծանուն դերասանուհի Արուս Ասրյանը:
    
Արուս Ասրյանը ծնվել է 1904-ին` Թիֆլիսում: Պատանեկությունն անց է կացրել Թիֆլիսում, որտեղ ամեն օր ներկա է գտնվել Հասմիկի, Արուս Ոսկայանի, Ավետ Ավետիսյանի ելույթներին և հրապրուրվել նրանց բեմարվեստով: Եղել է ռեժիսոր Վարդան Աճեմյանի կինը:

1940-ին Արուս Ասրյանը հրավիրվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն։ Այստեղ դերասանուհին ստեղծել է լավագույն կերպարները` Մարգարետ` «Բրոուդիի ամրոցը»-ում, Հեղինե` «Գարնան անձրև»-ում, Մարե` «Հանրապետության նախագահ», Անուշ` «Բաղդասար Աղբար»-ում և վերջապես Տատիկը՝ Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսում։ Այս փոքրիկ` գրեթե անբառ դերում, հայ ժողովրդական «Կռունկ» երգի կատարումով Արուս Ասրյանն այնքան տրամադրություն է դրել օտար ափերում տառապած ավանդական հայ կնոջ կերպարում, որ այն դարձել է պիեսում հիմնական կերպարներից մեկը։

Դերասանուհին հմայիչ կերպարներ է ստեղծել նաև կինոյում։ 1940-ին «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանել է «Քաջ Նազարը»։ Համո Բեկնազարյանի նկարահանած «Դավիթ Բեկը» Ֆիլմում կար մի էպիզոդիկ դեր, որի համար ռեժիսորը երկար ժամանակ որոնումների մեջ է եղել։ Դա սևամորթ աղախնու՝ Զեյնաբի դերն էր, որը շատերը փորձելով ռեժիսորին չեն գոհացրել։ Փորձի հրավիրված Արուս Ասրյանը, երբ երգել է ֆիլմում նախատեսված թախծոտ երգը, Համո Բեկնազարյանը հուզված բացականչել է. «Սա արդեն այն է, ինչ ես ուզում եմ»։

«Հզոր դերասանուհի էր… Այդ տարիներին Գյումրիում ծնվող աղջինկների մեծամասնության անունն Արուս էին դնում` ի պատիվ Արուս Ասրյանի: Ավելի մեծ գնահատանք, կամ խոնարհում դեպի դերասանուհին, դժվարանում եմ պատկերացնել»,- նրա մասին ասել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը:

3891 | 0
Facebook