Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ԱԱԾ-ն ու Սերժ Սարգսյանն այսօր իրենց էին ցույց տալիս... «Մասկի շոու» էր». Արամ Կարապետյան

23:10, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2015 թ.
«ԱԱԾ-ն ու Սերժ Սարգսյանն այսօր իրենց էին ցույց տալիս... «Մասկի շոու» էր». Արամ Կարապետյան
     Այսօր վաղ առավոտից Նորք Մարաշում «կասկածահարույց խմբի վնասազերծման» շուրջ քննարկումները չեն դադարում: Թեման զարգանում է և առաջ է բերում մի շարք հարցեր: Այս պահին քննարկվում է հիմնականում մեկ հարց. արդյո՞ք այսօրվա իրադարձությունն իշխանությունների հերթական շոուն էր, որով փորձ է արվում հանրությանը շեղել ներքաղաքական խնդիրներից և աստիճանաբար «գլխատել» ընդդիմությանն ու սկսել ձերբակալությունների շարք, ինչը հնարավորություն կտա դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն անցկացնել առանղ ընդդիմադիր ղեկավարների:
     Այս և այլ հարցերով ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցը զրուցեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի հետ և հարց ուղղեց՝ արդյո՞ք նորմալ է, երբ Ավետիսյանների ընտանիքի բնաջնջման դեպքից հետո մի քանի օր շարունակ Ավետիսյանների բնակարանը կապարակնքված էր, իսկ այսօր առավոտյան, Նորք Մարաշում տեղի ունեցած «օպերացիայից» անմիջապես հետո թույլատրվել էր լրագրողների անարգել մուտքը տվյալ բնակարան: «Պետք է ամիսներով պահպանեին դեպքի վայրը, հայտնի չէ` վաղն անհրաժեշտություն չէր լինի մտնել, ուսումնասիրել, ինչ-որ բան վերցնել... հանցագործության վայր հանդիսացող տարածքը պետք է պատկան մարմինների հսկողության ներքո լիներ»,- ասաց նա: Հարցին` այդ դեպքում ինչպե՞ս կարելի է սա բացատրել, մեր զրուցակիցն ասաց. «Հետևություններ անելու համար պետք է ամբողջական տեղեկացվածություն լինի, ինֆորմացիայի պակաս կա»:
    
     Թեմայի վերաբերյալ զրուցեցինք նաև քաղաքական գործիչ Արամ Կարապետյանի հետ, ում ևս այսօր տեղի ունեցածը տարօրինակ էր. «Նորմալ չէ, եթե իսկապես հանցախումբը վտանգավոր է, այլ ոչ` PR ակցիա: Այսօրվա արվածն, իմ կարծիքով «Մասկի շոու» էր... որևէ լուրջ բան դեռ չի երևում... ԱԱԾ-ն ու Սերժ Սարգսյանն իրենց էին ցույց տալիս»,- հավելեց Արամ Կարապետյանը:
12082 | 3
Facebook