Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դանիելյանը և Բադալյանը հաղթեցին թուրք մարզիկներին և դուրս եկան կիսաեզրափակիչ

20:23, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2015 թ.
Դանիելյանը և Բադալյանը հաղթեցին թուրք մարզիկներին և դուրս եկան կիսաեզրափակիչ
     Լեհաստանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր ռինգ դուրս եկան Հայաստանի 2 պատվիրակները՝ 49 կգ քաշային Ալեն Դանիելյանն ու 52 կգ քաշային Վահե Բադալյանը: Մեր 2 բռնցքամարտիկներն էլ ¼ եզրափակչում հաղթանակ տոնեցին Թուրքիայի ներկայացուցիչների նկատմամբ և, դուրս գալով կիսաեզրափակիչ, ապահովեցին առնվազն բրոնզե մեդալներ: Կիսաեզրափակչում Ալենը մրցելու է Ադրբեջանը ներկայացնող Ռուսլան Ռուստամովի հետ: Վահեի մրցակիցը դեռևս հայտնի չէ: Կիսաեզրափակիչ մենամարտերը տեղի կունենան նոյեմբերի 27-ին:
2862 | 0
Facebook