Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը պետք է պատժի Թուրքիային` Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմամբ». Նավալնի

18:10, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2015 թ.
«Ռուսաստանը պետք է պատժի Թուրքիային` Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմամբ». Նավալնի

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Սերգեյ Նավալնին իր պաշտոնական կայքում հրապարակում է արել, որում նշել է, որ ի պատասխան Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման` Ռուսաստանը պետք է պատժի Թուրքիային` Հայոց ցեղասպանությունը ճանաչելով:
     Նավալնին մասնավորապես գրել է.

«Կարծում եմ՝ մեր առաջին քայլը, հավի և զբոսաշրջիկների հետ կապված այդ երեսպաշտ հիմարության փոխարեն, պետք է դառնա Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը: Պահն իդեալական է, միջոցը՝ հենց քաղաքական, բայց՝ Թուրքիայի համար ծայրաստիճան ցավոտ: Դա հենց «ախ այդպես, ուրեմն մենք մենք էլ այսպես» ժանրից է, և դա մեծ արձագանք կունենա: Պետք է հենց դրանից սկսել:

Հետգրություն. Շատ է ասվում, որ Wikipedia-ում գրված է, թե Հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչել ենք: Դե այո, կա Պետդումայի հայտարարություն 1995 թվականին Ցեղասպանության դատապարտման մասին:

Բայց մենք քաղաքական սիմվոլիզմի մասին ենք խոսում: Հայոց ցեղասպանությունը կարելի է անվերջ ճանաչել (ինչը որոշ երկրներ անում են): Կարելի է բարձրացնել ճանաչման մակարդակը: Կարելի է, ինչպես Ֆրանսիայում, պատժել Ցեղասպանության հերքման համար: Կարելի է դատապարտել Ցեղասպանությունը չճանաչած երկրներին: Կարելի է սահմանել հիշատակի օրեր: Կարելի է աշխատել միջազգային ճանաչման ուղղությամբ: Պետք չէ կարծել՝ մեկ անգամ ճանաչվել է և այլևս բան չկա անելու»:

7393 | 0
Facebook