Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ցուցարարները Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա քարեր և ձվեր են նետել

17:30, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2015 թ.
Ցուցարարները Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա քարեր և ձվեր են նետել
     Թուրքիայի` ռուսական ռազմական օդանավի խոցման դեմ ցույցի դուրս եկած ռուսները քարկոծել են Մոսկվայում Թուրքիայի դեսպանատունը: Այս մասին գրում է «Գազետա»-ն: Աղբյուրը նշում է, որ դեպքի վայրում աշխատող լրագրողները տեղեկացրել են, որ դեսպանատան մոտ մեծ թվով քարեր և կենցաղային ապակի է կուտակվել: «Շինության ապակիները կոտրված են և ամենուրեք ներկի հետքեր են»,- հայտնել են լրագրողները: Նշվում է, որ ցուցարարներն իրենց բողոքն արտահայտելու համար շինության ուղղությամբ նաև քարեր են նետել: Այս պահին շինության մոտ ոստիկանական ուժեր են տեղակայված, որոնք փորձում են կանխել ցուցարարների մուտքը դեսպանատան տարածք:
     Հիշեցնենք, որ երեկ` նոյեմբերի 24-ին Թուրքիայի դեսպանատան մոտ անցկացվել էր բողոքի ակցիա՝ ռուսական «Սու-24» ռմբակոծիչի խոցման հետ կապված։ Ցուցարարները պարզել էին «Հարված թիկունքից», «Չեմ գնում Թուրքիա» գրություններով պաստառներ։
8210 | 0
Facebook